2013-02-14 14:08:03

Պենետիկտոս ԺԶ Քահանայապետը 28 Փետրուարին Գաստել Կանտոլֆօ` Քահանայապետական Ամարանոցը Կը Քաշուի ։


Կը դադրի Քահանայապետ ըլլալէ...
Նախքան Քահանայապետութենէն հրաժարիլը, Սրբազան Հայրը 28 փետրուարի առաւօտուն հանդիպում կ'ունենայ կարտինալական դասին հետ։
Երեկոյեան՝ (ժամը 5-ին) ինքնաթիռով Վատիկանէն կը մեկնի, հաստատուելու համար Քահանայապետական ամարանոցը` Գաստել Կանտոլֆօ, յայտարարած է Վատիկանի բանբերը` յիսուսեան հայր ֆրետերիքօ Լոմպարտին, մատնանշելով որ կարտինալական դասին հետ հանդիպումը պիտի ըլլայ ՜՜ողջերթի՝՝ հանդիպում։
16 փետրուարին Նորին Սրբութիւնը պիտի ընդունի Իտալիոյ վարչապետ Մարիօ Մոնթին. ապա 23 փետրուարին Իտալիոյ հանրապետութեան նախագահը տիար Ճորճօ Նափոլետանօ-ն։ 28 փետրուարի երեկոյեան (ժամը 8-ին) կը դադրի Քահանայապետ ըլլալէ եւ կը մնայ Քահանայապետական ամարանոցը մինչեւ նոր Քահանայապետի ընտրութիւնը։ Սրբազան Քահանայապետը նշանակեց գերապայածառ Ճիուզեփփէ Շաքան որպէս Վատիկան պետութեան ընդհանուր քարտուղար ։








All the contents on this site are copyrighted ©.